Փաթեթներ Սքրինշոթներ
CarPark WMS · Իրավական փաստաթղթեր

Օգտագործման պայմաններ
և կանոններ

Կարդացեք ծրագրի օգտագործման պայմանները, գաղտնիության քաղաքականությունը և CarPark WMS-ի հետ կապված Ձեր իրավունքներն ու պարտականությունները:

Վերջին թարմ.
2026-06-21
Ուժի մեջ է
2026-06-01-ից
Տարբերակ
v1.0.4
Լեզու
Հայերեն
01
Ընդհանուր դրույթներ

Սույն Օգտագործման Պայմաններն ու Կանոնները («Պայմաններ») կարգավորում են CarPark WMS («Ծրագիր») ծրագրաշարի օգտագործումը, որն արտադրվում և բաշխվում է CarPark.am-ի կողմից («Ընկերություն», «Մենք»):

Ծրագիրը ներբեռնելով, տեղադրելով կամ օգտագործելով՝ Դուք (ֆիզիկական անձ կամ կազմակերպություն՝ «Օգտատեր») հաստատում եք, որ ծանոթ եք սույն Պայմաններին և համաձայն եք դրանց:

Կարևոր Եթե համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել ծրագրի օգտագործումը և ջնջել այն Ձեր սարքից:
Ծրագրի անուն CarPark Warehouse Management System (WMS)
Արտադրող CarPark.am / Yerevan, Armenia
Կիրառելի իրավ. ՀՀ օրենսդրություն
Աջակցություն support@carpark.am
02
Լիցենզիա և օգտագործման իրավունքներ

CarPark.am-ը Ձեզ տրամադրում է անձնական, ոչ բացառիկ, չփոխանցելի լիցենզիա՝ ծրագիրն օգտագործելու համար՝ ըստ ձեռք բերված փաթեթի:

Թույլատրված է

Ծրագիրն օգտագործել Ձեր կազմակերպության ներքին պահեստային գործողությունների կառավարման համար
Ձեռք բերված փաթեթի սահմաններում թույլ տալ Ձեր աշխատակիցներին օգտագործել ծրագիրը
Ստեղծել տվյալների կրկնօրինակներ (backup) անձնական անվտանգության նպատակով
Արտահանել ձեր տվյալները Excel / PDF ֆորմատներով (Pro+ փաթեթ)

Արգելված է

Ծրագիրը կամ դրա բաղկացուցիչ մասերը վերավաճառել, ենթալիցենզավորել կամ բաշխել
Reverse engineering, ապամոնտաժում կամ ծրագրային կոդի ձեռքբերման ցանկացած փորձ
Ծրագրի բնութագրերի կամ ծրագրային արտոնագրային նշումների հեռացում
Ծրագիրն ըստ փաթեթի սահմանափակումների ավելի շատ օգտատերերի/հաշիվների համար օգտագործել
03
Արգելված գործողություններ
Ուշադրություն Ստորև նկարագրված արգելված գործողությունները կհանգեցնեն լիցենզիայի անհապաղ դադարեցմանն ու հնարավոր իրավական հետևանքների:
Կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության մուտքագրում ծրագրի բազայում
Ծրագրի անվտանգության կամ նույնականացման մեխանիզմների շրջանցման ցանկացած փորձ
Երրորդ անձանց CarPark WMS-ի ռեսուրսներ ոչ լիազոր մուտք ապահովելը
Ծրագրի API-ի կամ ծառայությունների ավտոմատ կերպով չարաշահող ծանրաբեռնում
Ծրագիրն օգտագործել ՀՀ-ում կամ Ձեր երկրում անօրինական գործողություններ կատարելու նպատակով
04
Տվյալների գաղտնիություն

CarPark WMS-ը Free և Pro փաթեթներում աշխատում է բացառապես լոկալ ռեժիմում — ձեր բոլոր տվյալները պահվում են Ձեր սարքում: Մենք հասանելիություն չունենք ձեր պահեստի տվյալներին, ապրանքների ցուցակին կամ օպերատիվ տեղեկատվությանը:

Free & Pro — 100% լոկալ Ոչ մի բիթ ձեր բիզնես-տվյալ չի ուղարկվում մեր սերվերներ: Ձեր բազան Ձեր ձեռքում է:

Ամպային (Ultimate)

Ultimate փաթեթում, երբ ակտիվանում է ամպային համաժամեցումը, CarPark.am-ի EncryptSync™ ծառայությունն օգտագործում է end-to-end գաղտնագրում: Տվյալները ուղարկվում են գաղտնագրված ձևով և մեր կողմից ընթեռնելի չեն:

Ինչ տվյալներ ենք հավաքում

Ծրագրի crash reports — կայունության բարելավման համար
Ծրագրի տարբերակ, ՕՀ-ի տիպ — թարմացման ծառայության համար
Լիցենզիայի ստուգման հարցումներ — ակտիվացման ստուգման համար

Մենք երբեք չենք վաճառում կամ փոխանցում Ձեր տվյալները երրորդ կողմերին: Ամբողջ privacy policy-ն հասանելի է carpark.am/privacy:

05
Թարմացումներ և տեղադրում

CarPark WMS-ն ստուգում է թարմացումների առկայությունը API endpoint-ի միջոցով:

Թարմացման կանոններ

Թարմացումները կատարվում են Ձեր թույլտվությամբ — ծրագիրն ինքնուրույն թարմացում չի կատարում
Պարտադիր (mandatory) նշված թարմացումները պարտադիր են անվտանգության կամ կայունության պատճառներով
Նախքան ցանկացած թարմացում՝ անպայման ստեղծեք տվյալների կրկնօրինակ
Կրկնօրինակի կանոն CarPark.am-ը պատասխանատվություն չի կրում թարմացման ժամանակ կրկնօրինակ չստեղծելու հետևանքով կորած տվյալների համար:

Preview (նախադիտման) ալիքն ունի փորձնական հնարավորություններ և կարող է պարունակել անկայունություններ: Արտադրական (production) միջավայրի համար խորհուրդ ենք տալիս Stable ալիքը:

06
Վճարումներ և փաթեթներ
Free Ընդմիշտ անվճար: Սահմանափակումներ — մինչև 500 ապրանք, 2 օգտատեր:
Pro 9,900 ֏/ամիս կամ 7,900 ֏/ամիս (տարեկան): Մինչև 10,000 ապրանք, 15 օգտատեր:
Ultimate 24,900 ֏/ամիս կամ 19,900 ֏/ամիս (տարեկան): Մինչև 100,000 ապրանք, 50 օգտ., ամպ:
Վճ. եղանակ Հայտ ուղարկեք devrequest-ի միջոցով: Հաշիվ-ապրանքագիրը՝ էլ. փոստով:
Վերադարձ Ամսական փաթեթ — 3 օրվա ընթացքում: Տարեկան — 7 օրվա ընթացքում, հիմնավոր պատճառով:
Կորպ. լիցենզիա Ցանկանու՞մ եք ձեռք բերել կորպորատիվ կամ բազմակի լիցենզիա: Կապ հաստատեք support@carpark.am հասցեով — կքննարկենք անհատական պայմաններ:
07
Պատասխանատվության սահմանափակում

CarPark WMS-ը տրամադրվում է «ինչպես կա» (as-is) սկզբունքով: Ընկերությունը ձգտում է ապահովել ծրագրի կայունությունը, սակայն:

CarPark.am-ը երաշխիք չի տալիս ծրագրի անխափան կամ անսխալ աշխատանքի համար
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ոչ ուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար
Ծրագրի չնախատեսված դադարեցման, ապարատային խափանման կամ երրորդ կողմի ծրագրի հետ անհամատեղելիության հետևանքով կորած տվյալների համար
Ամբողջ պատասխանատվությունն ըստ ամիս վճարված լիցենզիայի արժեքով է սահմանափակված

CarPark.am-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխել, ավելացնել կամ հանել ծրագրի ֆունկցիոնալ հնարավորությունները՝ (առանց*)նախնական ծանուցման:

08
Կապ մեզ հետ

Հարցեր, բողոքներ կամ ծանուցումներ սույն Պայմանների վերաբերյալ ուղարկեք՝

Էլ. փոստ
support@carpark.am
Աջակցության կենտրոն
carpark.am/support
Բիզնես հաշիվ
dev.carpark.am/devrequest

Ընկերությունը պարտավոր է պատասխանել հարցումներին 5 աշխ. օրվա ընթացքում: Պայմանների ցանկացած փոփոխության մասին Ձեզ կծանոթացնենք էլ. փոստի կամ ծրագրի ներսի Ծանուցումներ բաժնի միջոցով:

CarPark Հարթակներ

App.CarPark
app.carpark.am
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Auto.CarPark
auto.carpark.am
ՇՈՒՏՈՎ
Parts.CarPark
parts.carpark.am
LIVE
Գործիքներ
Developer Tools
dev.carpark.am
LIVE
CarPark WMS
dev.carpark.am/cp-wm
LIVE
Auto.CarPark
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ 09.05.2026
Auto.CarPark
Հարգելի օգտատերեր։ Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել,որ մեր Auto.CarPark հարթակն արդեն պատրաստ է գործարկման։ Սիրով կսպասենք բոլորիդ Հուլիս ամսին:
Parts.CarPark Թարմացում 2026Q1
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ 05.01.2026
Parts.CarPark
Նոր տարի,նոր դիզայն,նոր հնարավորություններ և հարթակի ավելի արագ աշխատանք։ Մենք թարմացրել ենք Parts.CarPark հարթակի որոշ հնարավորություններ: Դրանք արդեն հասանելի են օգտագործման համար:
Պրոմո ակցիա Parts.CarPark-ում
ՊՐՈՄՈ 23.12.2025
Parts.CarPark
Parts.CarPark-Ում ամեն օր անցկացվում է խաղարկություն, լիքը նվերներ՝ անվճար փաթեթներ և այլն։ Գլխավոր մրցանակը՝ iPhone 17: Վերջնաժամկետը՝ 01.01.2026
Բարի գալուստ CarPark NewsFeed
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ 01.12.2025
Մենք թարմացրել ենք մեր հարթակի փոփոխման վահանակը այն դարձնելով ավելի ինֆորմատիվ և արագ։ Այստեղ դուք կգտնեք կարևորագույն թարմացումների և սպասվող նորությունների մասին կարճ տեղեկատվություն:
Թարմացում 1.1
ԿԱՐԵՎՈՐ 06.12.2025
Parts.CarPark
• Թարմացվել է հարթակի դիզայնը
• Վերացվել են բոլոր չաշխատող պատուհանները
• Ավելացվել է հայտարարության մասին բողոքի հայտ ներկայացնելու հնարավորություն
• Ավելացվել են նոր ծանուցումներ
• Ավելացվել է անձնական հաղորդագրություն/կապ գնորդի և վաճառողի միջև
• Ավելացվել են նոր հնարավորություններ խանութների համար....
Օգտակար հղումներ
Մեր մասին
Իմացեք,թե ինչպես սկսվեց մեր ուղին
Կարդալ
Աջակցություն
Հարցեր և աջակցություն
Բացել
#ԳործԿա
Ազատ հաստիքներ CarPark-ում
Տեսնել
Խորհուրդներ և հուշումներ
Արագ անցում հարթակների միջև
Օգտագործեք Platform Switcher-ը հարթակների արագ փոփոխման համար
Ծանուցումների կարգավորում
Կարգավորեք ձեր ծանուցումները յուրաքանչյուր հարթակում առանձին՝ ցանկալի տեղեկատվություն ստանալու համար
Գովազդային արշավներ
Շուտով Դուք կստանաք հնարավորություն բացելու Ձեր բիզնես հաշիվը մեր ամբողջ հարթակների համար: Դա Ձեզ հնարավորություն կտա տեղադրել և կառավարել Ձեր գովազդները մեր բոլոր հարթակներում։
PWA տեղադրում
Բոլոր CarPark հարթակները աջակցում են PWA տեղադրումը՝ ավելի արագ մուտքի և օֆլայն գործունեության համար
Platform Switcher v2.1.5 • © 2026 CarPark
Թարմացումների պատմություն
null
Live

Հաստատեք հարթակի փոփոխումը

Դուք պատրաստվում եք անցնել :
Դուք կարող եք կորցնել ձեր բոլոր չպահպանված տվյալները։

Համոզվա՞ծ եք, որ ուզում եք շարունակել։

Հարթակն անհասանելի է